Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Լի Հյե Ռի (հանգըլ՝ 이혜리, հունիսի 9, 1994(1994-06-09), Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է Հյե Ռի անունով, հարավկորեացի դերասանուհի և երգչուհի։ Նա Girl’s Day խմբի ամենաերիտասարդ անդամն է, նա խաղացել է «Քաղցր կյանք» (2012), «Սոնամ աղջիկների ավագ դպրոցի հետազոտողները» (2014), «Հայդ, Ջեքիլ, ես» (2015) և «Պատասխան 1988-ին» (2015) հեռուստասերիալներում։
2012 թվականին Հյե Ռին SBS-ի կողմից ընտրվեց «Քաղցր կյանք» դրամայում խաղալու համար։ Նա խաղաց ընտանիքի չորս աղջիկներից ամենաերիտասարդի դերը[2]։
2014 թվականի օգոստոսին «Իսկական տղամարդ» դորամայի կարճ տեսահոլովակը, որտեղ մասնակցում էր Հյե Ռին, Յություբում երեք օրվա ընթացքում հավաքեց մեկ միլիոնից ավել դիտում[3]։ 2014 թվականի դեկտեմբերին Հյե Ռին խաղաց «Սոնամ աղջիկների ավագ դպրոցի հետազոտողները» սերիալում, որը հեռարձակվում էր «jTBC» հեռուստաալիքով։ Նա խաղում էր դետեկտիվ ակումբի անդամներից մեկի դերը[4]։
2015 թվականի հունվարին նա խաղաց «Հայդ, Ջեքիլ, ես» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր «SBS» հեռուստաալիքով[5]։ 2015 թվականին Հյե Ռին նկարահանվեց «Պատասխան 1988-ին» դրամայում[6][7]։
Հյե Ռին հանդիպել է H.O.T խմբի անդամ Թոնի Անի հետ։ Դա միանգամից գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ նրանց միջև կար 16 տարվա տարբերություն[8][9]։ 8 ամիս անց զույգը աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով բաժանվեց[10]։